«Ձենդ կտրի, ապա». լարված իրավիճակ՝ Ազատի զորամասի գործով դատական նիստին
Սևանի դատարանում այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ընթանում է Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը։
Ինչ-որ պահի իրավիճակը դահլիճում լարվեց, վիճաբանություն տեղի ունեցավ գործով մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանի և զոհված զինծառայող Հայկ Կիրակոսյանի հոր՝ Գաբրիել Կիրակոսյանի միջև։
Գաբրիել Կիրակոսյանը ձայն խնդրեց եւ սկսեց նախկին դրվագներից մեկի մասին խոսել, որի ժամանակ Եղիշե Հակոբյանը տեղից ընդհատում էր նրան: «Ձենդ կտրի, երբ խոսում եմ, սուս մնա»,- արձագանքեց զոհված զինծառայողի հայրը:
Եղիշե Հակոբյանն էլ հակադարձեց. «Սխալ ձեւ եք ներկայացնում, հասարակությանը լրիվ ուրիշ ձեւ եք ներկայացնում»:
Գաբրիել Կիրակոսյանը շարունակեց. «Բանն անելուց առաջ ես սաղիդ վրով էլ հետաքրքրվել եմ, թող քո մասին ուրիշ բան ասեին»:
Եղիշե Հակոբյանն էլ հայտարարեց. «Տեսնում եք՝ մեկն ընկել է, վրով անցնո՞ւմ եք»։ Գաբրիել Կիրակոսյանն էլ բարձր ձայնով պատասխանեց. «Արա, եկել կանգնել, ասում ես՝ քո էրեխուն սպանողը ես եմ, պիտի աչքիս լույսը լինե՞ս»։
Կարգադրիչները նիստերի դահլիճից հեռացրին թե ծնողին, թե մեղադրյալին եւ նիստն ըմդմիջվեց: