երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Դուք լղոզելու նուրբ արվեստին եք տիրապետում. Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին

Դուք լղոզելու նուրբ արվեստին եք տիրապետում. Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին

Այսօր Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասաց, որ մամուլում արդեն նշվում է, որ Սամվել Ալեքսանյանն է շահելու վերելակների մցրույթը, այսինքն իրեն է խոստացված:

Նա նշեց. «Ես նույնիսկ գիտեմ, թե որտեղից են բերվելու այդ վերելակները՝ Թուրքիայից»:

Երևանի քաղաքապետ Հակկ Մարությանը նրան ի պատասխան ասաց. «Եթե այդքան տեղյակ եք, կարծում եմ՝ Դուք էլ այդ գործի մեջ խառն եք: Ես ոչ մի տեղեկություն չունեմ: Ընդհանրապես, որեւէ տենդերի հետ կապված որեւէ տեղեկություն չունեմ: Պարզ, բաց մրցույթ է լինում, մասնակցում են, հաղթում են: Պողոս Պողոսյանն է, Փիլիպոս Փիլիպոսյանն է, թե ով է, ինձ դա չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է վերջնական արդյունքը»:

«Դուք լղոզելու նուրբ արվեստին եք տիրապետում»,-նրան պատասխանեց Վարդանյանը:

  • Կիսվել: