երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դուք ինձ 1 մլն եք առաջարկել, ես չեմ վերցրել. ցուցարար կինը՝ Աբրահամյանին

Դուք ինձ 1 մլն եք առաջարկել, ես չեմ վերցրել. ցուցարար կինը՝ Աբրահամյանին

«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի եւ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստի ավարտից հետո ցուցարար կանայք, որոնք պնդում են, թե իրենց ապօրինաբար զրկել են իրենց երեխաներից, մոտեցան Աբրահամյանին, սկսեցին հարցնել, թե որտե՞ղ են իրենց երեխաները։

Աբրահամյանը կանանցից մեկին՝ Հայկուհի Խաչատրյանին, ասաց. «Ձեզ հովանավորողներին Աստված կպատժի»։ Նա էլ ի պատասխան նշեց, թե Աբրահամյանն է իրեն հովանավորել՝ առաջարկելով 1 մլն, որն ինքը չի վերցրել:

Ռազմիկ Աբրահամյանը պնդեց, թե ինքը չի խոսել Հայկուհի Խաչատրյանի հետ։ Նա պաշտպանի եւ հարազատների օգնությամբ դժվարությամբ դուրս եկավ դատարանից։

  • Կիսվել: