շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Արմավիրում պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է Գարեգին Նժդեհի պատվին կանգնեցված հուշատախտակը

Արմավիրում պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է Գարեգին Նժդեհի պատվին կանգնեցված հուշատախտակը

ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու տարածքում ամրացված Գարեհին Նժդեհի հուշատախտակը վանդալիզմի է ենթարկել։ Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը:

ԶԼՄ-ների հետ զրույցում նա ասել է, որ քաղաքային իշխանությունները, ինչպես նաև Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչները խոստացել էին ապամոնտաժել հուշատախտակը, սակայն չեն արել, իսկ նոյեմբերի 11-ին լրացել է իշխանություններին տրված երկշաբաթյա ժամանակը։

«Красная весна» տեղեկատվական հարթակի փոխանցմամբ, ավելի վաղ, պատգամավոր Վինոգրադովը հայտարարել էր, որ ապամոնտաժելու վերաբերյալ խոստումները չկատարելու դեպքում ինքնուրույն կլուծի այդ հարցը:

 

  • Կիսվել: