չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Դուբայի օդանավակայանում հայը մեկ միլիոն դոլար է շահել

Դուբայի օդանավակայանում հայը մեկ միլիոն դոլար է շահել

ԱՄԷ-ում բնակվող գործարար Աբրահամ Մելքոնյանը Դուբայի միջազգային օդանավակայանում 1 մլն դոլար է շահել ։

50-ամյա հայ գործարարը դարձել է առաջին հայը, ով հաղթել է "Հազարամյակի միլիոնատեր" շարքում։

Ինչպես հաղորդում է "Zawya" լրատվական պորտալը՝ խաղարկությունն անցկացվել է 2021 թվականի նոյեմբերի 30-ին: Շահած տոմսը Մելքոնյանը ձեռք էր բերել նոյեմբերի 18-ին ։

Մելքոնյանն ապրում է Դուբայում 32 տարի և հանդիսանում է խաղարկության մշտական մասնակիցը։ Նախկինում նա շահել էր BMW մակնիշի ավտոմեքենա։

Գործարարը երեք երեխաների հայր է եւ ղեկավարում է Դուբայում եւ Շարժայում ծանր սարքավորումների արտադրության բիզնեսը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ևս մեկ հայ՝ Տիգրան Զաքարյանը Լիբանանից, վիճակախաղի խաղարկության ժամանակ շահել է 1 մլն դոլար:

  • Կիսվել: