չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Դուբայ-Երևան թռիչքով ՀՀ է մեկնել ևս շուրջ երեք տասնյակ քաղաքացի. ՀՀ ԱԳՆ

Դուբայ-Երևան թռիչքով ՀՀ է մեկնել ևս շուրջ երեք տասնյակ քաղաքացի. ՀՀ ԱԳՆ

Մի քանի ժամ հետաձգումից հետո «FlyDubai» ավիաընկերության կողմից իրականացված Դուբայ-Երևան թռիչքով ՀՀ է մեկնել ևս շուրջ երեք տասնյակ քաղաքացի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսնակը տեղեկացրել էր, որ Դուբայի օդանավակայանի մոտ տարածքում դրոնի հարվածի հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը:

 

  • Կիսվել: