Դոլարն էժանացել է, եվրոն՝ թանկացել
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ: Հոկտեմբերի 20-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 403.59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.40 դրամով:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 395.76 դրամ (աճել է 0.62 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 452.71 դրամ (նվազել է 1.98 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 6.57 դրամ (նվազել է 0.01 դրամով):