Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է 389.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.53 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 441.28 դրամ (նվազել է 1.73 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 517.6 դրամ (նվազել է 3.20 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.71 դրամ (նվազել է 0.09 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 386-387.5 դրամով, վաճառվում է 391-392.5 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 430-436 դրամով, վաճառվում է 443-448 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.47-4.66 դրամով, վաճառվում է 4.82-5.05 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 388 դրամով, վաճառվում՝ 391 դրամով:
Եվրոն գնվում է 439 դրամով, վաճառվում է 443 դրամով:
Ռուբլին գնվում է 4.58-4.60 դրամով, վաճառվում է 4.70-4.72 դրամով: