հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
DJ Վակցինան ահազանգում է, որ իր նախկին ամուսինը՝ Կենդանաբանականի նախկին տնօրեն Խաչատրյանը, առևանգել է իր երեխային

DJ Վակցինան ահազանգում է, որ իր նախկին ամուսինը՝ Կենդանաբանականի նախկին տնօրեն Խաչատրյանը, առևանգել է իր երեխային

Արուսիկ Մկրտչյանը (DJ Վակցինան) ահազանգում է, որ իր նախկին ամուսին Ռուբեն Խաչատրյանը, ով նախկինում զբաղեցնում էր Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնը, փաստացի առևանգել է իր երեխային։

Այս առնչությամբ ԴիՋեյ Վակցինան իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.

Հարգելի լրագրողներ, դիմում եմ ձեր օգնությանը: Խնդրում եմ անդրադարձեք այս խնդրին, որ հնարավորինս շուտ կարողանամ երեխայիս վերադարձնեմ ու կարողանամ պատշաճ խնամք կազմակերպել!!!

Ձեզ արդեն ծանոթ Ռուբեն Խաչատրյանը, Արդեն 3 օր է երեխայիս պահում է իր մոտ, չի պատասխանում զանգերիս և չի թողնում երեխայիս հետ կապ հաստատեմ!!!! Երեխան երեկ վատ է եղել, մի քանի անգամ հետ է տվել, որից հետո շտապ օգնությամբ տարվել է հիվանդանոց, որտեղ մեկ ժամ պահելուց հետո դուրս են գրել։ Հայրը մի քանի անգամ խոսք է տվել միջնորդին և փաստաբանին որ կվերադարձնի բայց խաբել է!!!!!

Ես չգիտեմ երեխան ուր է և ինչ վիճակում, որպես մայր ակնկալում եմ ձեր մասնակցությունը և այս խնդրին համապատասխան ուշադրություն դարձնելը!!!!

Hrachya Hakobyan
Lena Nazaryan
Gayane Abrahamyan
Zara Batoyan՛՛:

 

  • Կիսվել: