ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
dimord.am կայքում գնահատականների տվյալների լրացման համար ատեստատի կամ դիպլոմի առկայությունը պարտադիր չէ. ԿԳՄՍՆ

dimord.am կայքում գնահատականների տվյալների լրացման համար ատեստատի կամ դիպլոմի առկայությունը պարտադիր չէ. ԿԳՄՍՆ

dimord.am կայքում ավարտական և քննական գնահատականների տվյալների լրացման համար ավարտական փաստաթղթի (ատեստատ, դիպլոմ) առկայությունը պարտադիր չէ:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ բավարար է դպրոցի կողմից տրամադրված ավարտական և քննական գնահատականների վերաբերյալ տեղեկանքը, որում առկա գնահատականները պետք է մուտքագրել համակարգ:

«Հավելենք նաև, որ dimord.am կայքում ավարտական և քննական գնահատականները կարող եք ներբեռնել մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 24։00-ն»,-նշում են նախարարությունից։

  • Կիսվել: