կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024

Դիլիջանում ապօրինի փայտանյութը քողարկել էր թեփի պարկերով տեսանյութ

Փետրվարի 19-ին բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու եւ կանխարգելելու նպատակով ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ճանապարհային ոստիկանների ու բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ, Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ստուգել են Աչաջուր գյուղի 39-ամյա մի բնակչի փայտանյութով բեռնված «ԳԱԶ-52-04» մակնիշի մեքենան: Վառելափայտը քողարկված է եղել 80 պարկ թեփով: Վարորդը փայտանյութի օրինականությունը փաստող որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել փետրվարի 10-ին, իրենց գյուղի հարակից անտառից:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: