Դիլիջանի վերակառուցված մարզահամալիրն է՝ միջազգային ստանդարտներին համապատասխան ու գույքով հագեցած
Դիլիջանի վերակառուցված մարզահամալիրն է՝ միջազգային ստանդարտներին համապատասխան ու գույքով հագեցած։ Այս մասին գրել է վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում՝ կից հրապարակելով լուսանկարներ։
«Դպրոցում գործելու են ըմբշամարտի, բռնցքամարտի, բազկամարտի, ֆուտբոլի, սեղանի թենիսի և գեղարվեստական մարմնամարզության խմբակներ։ 2023 թվականին հայ մարզիկները նվաճել են 426 մեդալ, որը 37 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա ռեկորդային արդյունքը։
Պատահական չէ, որ սպորտի բնագավառում Հայաստանը շարունակում է հաջողություններ գրանցել, տարեցտարի ավելացնելով նվաճումների թիվը։
Կառավարությունը հետևողականորեն շարունակում է մարզադպրոցների, մարզահամալիրների կառուցումն ու հիմնանորոգումը՝ լավագույն պայմաններն ապահովելով մեր մարզիկների համար»,- գրել է նա։