երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, 6 մարզում ձյուն է տեղում

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, 6 մարզում ձյուն է տեղում

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում, Սյունիքի մարզի Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ քաղաքներում և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղում է ձյուն։

  • Կիսվել: