շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Դիլիջան ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Դիլիջան ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Նոյեմբերի 13-ին, ժամը 14:19-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցին հարակից անտառում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 5-րդ պահաբաժնում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:23-ին, մարվել՝ 16:46-ին: Մոտ 3 հա տարածքում այրվել են չորացած տերևներ և փայտի թափուկներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 8 աշխատակից:

  • Կիսվել: