երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Դիակներն արտերկրից ՀՀ տեղափոխելու և հարազատներին հանձնելու կարգում պարետի որոշման մեջ փոփոխություն է տեղի ունեցել

Դիակներն արտերկրից ՀՀ տեղափոխելու և հարազատներին հանձնելու կարգում պարետի որոշման մեջ փոփոխություն է տեղի ունեցել

Արտակարգ դրության ժամանակահատվածում մահացած անձանց դիակները արտերկրից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և հարազատներին հանձնելու կարգում, պարետի՝ ապրիլի 29-ի որոշմամբ, փոփոխություն է տեղի ունեցել։

Մասնավորապես, նախկին կարգի համաձայն՝ Հայաստան տեղափոխելուց հետո փակ դագաղը տեղափոխվում էր Երևանի Բագրատունյաց 1 հասցեում գտնվող դիահերձարան, որտեղից էլ փակ վիճակում հանձնում էին դիակը ստացող անձին:

Նոր կարգով, ևս մեկ դիահերձարանի թույլատրվում է  մասնակցել  այս գործընթացին։

«Պարետի՝ 2020 թվականի ապրիլի 17-ի «Արտակարգ դրության ժամանակահատվածում մահացած անձանց դիակների տեղափոխման և հուղարկավորման վերաբերյալ» N 43 որոշման հավելվածի 4-րդ կետում «Երևան քաղաքի Բագրատունյաց 1 հասցեում գտնվող» բառերից հետո լրացնել «կամ Երևան քաղաքի Մարգարյան 6 հասցեում գտնվող «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի» բառերով»,-ասվում  է որոշման մեջ։

  • Կիսվել: