Դի՝ ավտոմեքենայում. մահացած տղամարդու կինն ասել է, որ նրա ինքնազգացողությունը վատացել է վարելիս
Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում կայանված ավտոմեքենայի մոտ դի կա։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Ոստիկաններն ու պարեկները նշված բնակավայրում հայտնաբերել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենա, որի կողքին էլ տղամարդու մարմին։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նաիրիի ոստիկանները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 72-ամյա Համլետ Ա.-ն է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը նշված «Volkswagen»-ի վարորդն է եղել և իր կնոջ հետ ինչ-որ տեղ մեկնելիս են եղել, երբ ճանապարհին ինքնազգացողությունը վատացել է, կինը զանգահարել է շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը։