հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դեսպան Ավետիսյանը ելույթով հանդես է եկել իսպանական UNED համալսարանի հիմնադրման 50-ամյակին նվիրված սիմպոզիումին

Դեսպան Ավետիսյանը ելույթով հանդես է եկել իսպանական UNED համալսարանի հիմնադրման 50-ամյակին նվիրված սիմպոզիումին

Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել իսպանական UNED (Universidad Nacional de Educación a Distancia-Հեռավար ուսուցման ազգային համալսարան) համալսարանի հիմնադրման 50-ամյակին նվիրված սիմպոզիումին։ Այդ մասին ասված է Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում:

«Դեսպանն իր ելույթում անդրադարձ է կատարել Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, Արցախյան 44-օրյա պատերազմին հաջորդած իրողություններին և մարդասիրական բնույթի խնդիրներին։

Միջոցառմանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել նաև Իսպանիայում Չեխիայի, Ֆինլանդիայի, Իսրայելի և Բոսնիա և Հերցեգովինայի դեսպանները»,-ասված է գրառման մեջ:

 

 

  • Կիսվել: