ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դեպի Երևան ու Երևանից մեկնող չվերթները հետաձգվել են թռիչքուղում իրականացվող աշխատանքների պատճառով

Դեպի Երևան ու Երևանից մեկնող չվերթները հետաձգվել են թռիչքուղում իրականացվող աշխատանքների պատճառով

Դեպի Երևան ու Երևանից մեկնող ավելի քան մեկ տասնյակ չվերթ հետաձգվել է։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը հաստատեց, որ թռիչքները հետաձգվել են մինչև ժամը 13։30-ը։

«Հետաձգումների պատճառը վազքուղու հատվածում իրականացվող աշխատանքներն են,  ինչով պայմանավորված՝ մինչև 13:30-ը թռիչքներ և վայրէջքներ չեն իրականացվում »,-ասաց Մողրովյանը։

«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էջի փոխանցմամբ՝ Երևանից ուշացմամբ կիրականացվեն դեպի Կապան, Վենետիկ, Աբու-Դաբի, Շարժա, Դուբայ ու հակառակ ուղղությամբ չվերթները։  

  • Կիսվել: