երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Դեն Բիլզերյանը Երեւանում է․ Պոկերի արքան հանդիպել է երկրպագուներին ու ներկայացրել իր գիրքը

Դեն Բիլզերյանը Երեւանում է․ Պոկերի արքան հանդիպել է երկրպագուներին ու ներկայացրել իր գիրքը

Դեն Բիլզերյանը Հայաստանում է։ «Պոկերի արքան» այսօր առաջին անգամ այցելեց Երեւանի սրտում գտնվող իր բրենդային խանութը՝ Ignite-ը, որտեղ հանդիպեց երկրպագուներին եւ ներկայացրեց իր «Դրվածք» գիրքը: Բիլզերյանը ոչ միայն ինքը նվիրեց իր գրքերը ու նկարվեց ցանկացողների հետ, այլեւ ընդունեց նրանց պատրաստած նվերները:

Իր հեղինալաին գրքում պոկերի աստղը զետեղել է իր հետ կատարվող ամենաանիրական պատմությունները եւ արտառոց դրվագները: Ինչպես նրա կյանքը, այնպես էլ գիրքը 18+ է՝ նախատեսված չափահաս ընթերցողի համար:

Բիլզերյանին տեսնելու եւ նրա հետ շփվելու էին եկել ոչ միայն իր հայրենակիցներն, այլեւ զբոսաշրջիկները։ Պոկերի արքան հասցրեց շփվել նաեւ NEWS.am STYLE-ի հետ: Մանրամասները մեր պատրաստած ֆոտո եւ վիդեո ռեպորտաժներում:

 

  • Կիսվել: