շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դեկտեմբերի 20-ից մինչև 2020 թ. հունվարի 20-ը՝ մինչև 35 տարեկան բժիշկների զորակոչ

Դեկտեմբերի 20-ից մինչև 2020 թ. հունվարի 20-ը՝ մինչև 35 տարեկան բժիշկների զորակոչ

Կառավարությունն ընդունել է «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում:

Ըստ այդմ՝ սահմանվում է պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2019 թ. զորակոչի հայտարարման և կազմակերպման գործընթացը, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:

Այսպիսով՝ 2019 թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2020 թ. հունվարի 20-ը ներառյալ կհայտարարվի ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: Սահմանվել է նաև պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 74 բժիշկ-մասնագետ:

  • Կիսվել: