Շանթ Սարգսյանը Շարժայի շախմատային մրցաշարի առաջատարներից է
Շարժայում ընթացող «8th Sharjah Masters 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը 2 խաղափուլ։
Մրցաշարի «A» խմբում 7 խաղափուլից հետո հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը ունի 5 միավոր և կիսում է 2-6-րդ հորիզոնականները:
Միանձնյա առաջատարն է Նիդեռլանդները ներկայացնող գրոսմայստեր Անիշ Գիրին՝ 5.5 միավորով:
Մրցաշարի «B» խմբում հայ կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը նույնպես ունի 5 միավոր և կիսում է 10-18-րդ հորիզոնականները: