հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դեբեդում նկատվել են արտադրական աղտոտման հետքեր. թափոնները լցվել են գետը

Դեբեդում նկատվել են արտադրական աղտոտման հետքեր. թափոնները լցվել են գետը

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկատվություն է ստացել, որ Դեբեդ գետում նկատվել են արտադրական աղտոտման հետքեր։

Возможно, это изображение водоем

Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 27-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի «Նահատակ» պոչամբարի խողովակաշարի թիվ 3 թունելում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով առաջացել է արտահոսք դեպի Դեբեդ գետ։

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը պարզվում է։

Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։ Վթարը վերացվել է հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին։

 

  • Կիսվել: