կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Դավթաշենի, Աջափնյակի ու Մալաթիա-Սեբաստիայի ջրամատակարարումը կդառնա ավելի հուսալի

Դավթաշենի, Աջափնյակի ու Մալաթիա-Սեբաստիայի ջրամատակարարումը կդառնա ավելի հուսալի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է. 

««Շոր-շոր» ջրաղբյուրի պոմպակայանում երեկ ավարտվեց 315 կՎտ հզորությամբ նոր պոմպի և դրա էլեկտրաշարժիչի մոնտաժումը: Նորագույն այս սարքավորման միջոցով հնարավոր է մղել վայրկյանում նվազագույնը 110 լիտր ջուր: Այն այսօր պահուստային է, քանի որ մյուս պոմպերը լուծում են ջրամատակարարման խնդիրը: Սակայն անհրաժեշտության դեպքում նոր պոմպը կարող է անմիջապես գործարկվել՝ ապահովելով Դավթաշեն, Աջափնյակ ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների կայուն ջրամատակարարումը»:

  • Կիսվել: