ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար․ համալսարանում գործադուլ և դասադուլ է

Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար․ համալսարանում գործադուլ և դասադուլ է

Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Բուհի դասախոսական կազմն ու ուսանողները ժամը 11–ից գործադուլ եւ դասադուլ են անում։ Այս մասին հայտնում է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը։

«Հերթական ապօրինությունը՝ նախարարության կողմից. բոլոր լրագրողներին, ուսանողներին և աշխատակիցներին հրավիրում եմ Բրյուսովի համալսարանի մեծ դահլիճ ժամը 11:00-ին։

Թքած ունենալով բուհի Կանոնադրության և կոլեկտիվի կարծիքի վրա՝ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Գյուրջինյանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 9-ին Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության վերաբերյալ հաղորդման առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Պարզվել էր, որ Գ. Թ.-ն, զբաղեցնելով Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդականի պաշտոնը, համալսարանի վարչական շենքում հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, բարձրաձայն հնչեցրել էր անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ:

2022-ի դեկտեմբերի 27-ին հսկող դատախազը քրեական հետապնդում էր հարուցել Գ. Թ.-ի նկատմամբ, և նր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

  • Կիսվել: