ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական

Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը կալանավորվելու որոշումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի´ հայրենակիցներ,  դատարանը որոշեց կալանավորել Հայաստանի Հանրապետությունում հային՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար:

Բոլոր նրանք, ովքեր մեզ հրեղեն առասպելից փորձում են դարձնել բամբասանք, պատասխան են տալու:

Ես`քրիստոնյա Սուքոյան Արթուրս, երդվում եմ լինել պաշտպան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Սիրով և մտահոգված՝ հայ քրիստոնյա Ա.Սուքոյան»։

Հիշեցնենք՝ իշխանական կայքի լրագրողի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Սուքոյանն, ըստ ՔԿ-ի, հարվածել է «Civic.am»-ի լրագրողին, որը կեղծ լուրեր ու զրպարտանքներ է տարածում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մասին։

Միջադեպից հետո լրագրողը հաղորդում է ներկայացրել, նախաձեռնվել է քրեական վարույթ, որով նա «տուժող» է ճանաչվել, իսկ Սուքոյանին կալանավորել են։ 

  • Կիսվել: