շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Դատարանը ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենին ծեծի ենթարկողին ազատ է արձակել

Դատարանը ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենին ծեծի ենթարկողին ազատ է արձակել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ ապրիլի 11-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից ազատ է արձակվել Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Արամ Պետրոսյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 258 հոդվածի հատկանիշներով և նա, ով կասկածվում է ապրիլի 2-ին Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ ՀՀ պետական գույքի կառավաևման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն 30-ամյա Արման Աբրահամյանին ծեծի ենթարկելու մեջ, հայտնաբերվել էր Երևան քաղաքի ոստիկանոևթյան վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից: Դատարանը նրա ձերբակալությունն այսօր համարել էր ոչ իրավաչափ ու ազատ արձակել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանություն կատարելու փաստով նյութեր էին նախապատրաստվում:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 4-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ապրիլի 2-ին, ժամը 22:00-ի սահմաններում Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձայնային ազդանշաններ տալով՝ հարկադրաբար կանգնեցրել է Nissan մակնիշի 375 ՏՏ 60 համարանիշի ավտոմեքենայի վարորդին, որից հետո Mercedes-ի վարորդն իր ընկերների հետ անհիմն վիճաբանել են Nissan-ի վարորդի հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, այնուհետև դիտավորությամբ վնասել են Nissan-ի կողային հայելին և պատճառել վարորդին վնասվածքներ, որից հետո ճիվաղները Mercedes-ով հեռացել են:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդը Երևանի բնակիչ, 30-ամյա Արման Աբրահամյանն էր, ով աշխատում է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն: Մաշտոցի ոստիկանները ձեռնարկել էին ահրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Mercedes-ի «առյուծի կաթ կերած» վարորդին ու նրա ընկերներին հայտնաբերելու ուղղությամբ:

 

  • Կիսվել: