շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ քննելու Արմեն Չարչյանի կալանքի դեմ միջնորդությունը

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ քննելու Արմեն Չարչյանի կալանքի դեմ միջնորդությունը

Վերաքննիչ դատարանում շարունակվում է «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, բժիշկ Արմեն Չարչյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը։ Չարչյանի պաշտպանական թիմը պահանջում է վերացնել կալանքը որպես խափանման միջոց, և այդ մասով միջնորդություն է ներկայացրել։

Քիչ առաջ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ կալանքի դեմ բողոքի միջնորդությունը քննելու։ Որոշումը կհրապարակվի հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է նրա պաշտպան էրիկ Ալեքսանյանը։

Պաշտպանը նաև հայտնել է, որ Արմեն Չարչյանն այս պահին գտնվում է ՔԿՀ-ում, սակայն կա տեղեկանք-ուղեգիր, ըստ որի՝ նա ունի կարիք բժշկական հսկողության, մինչդեռ այդ հսկողությունը չի ձեռնարկվում։ Ըստ պաշտպանի՝ միջոցներ են ձեռնարկվում նրան դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու։

Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Չարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

  • Կիսվել: