«Դարձիր օրինակ». Երկու երեխաների մայրը ստեղծել է հարմարավետ միջավայր և՛ մայրիկների և՛ երեխաների համար
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հաջորդ հերոսը Մանկական զարգացման կենտրոնի հիմնադիր Աննա Մինասյանն է:
Ինչպես InfoPort.am-ինն տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, երկու երեխաների մայրն իր օրինակով հասկացել է՝ անհրաժեշտ է ստեղծել մի վայր, որտեղ միաժամանակ և´ երեխաներն ապահով կլինեն, և´ մայրիկները կկարողանան առանց երեխաների զրուցել, սուրճ խմել, ժամանակ անցկացնել:
«Կանայք պետք է լինեն շատ համարձակ, և երբ դու դիմում ես այդ համարձակ քայլին՝ միշտ ինչ-որ հրաշք է կատարվում: Ցանկացած դժվարության մեջ ես հիշում եմ՝ հանուն իմ ընտանիքի պետք է լինեմ ուժեղ, պետք է լինեմ սթափ»,- ասում է Աննա Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.


