երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դանակահարություն Վանաձորում. 1 անձ ձերբակալվել է

Դանակահարություն Վանաձորում. 1 անձ ձերբակալվել է

Փետրվարի 26-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի շուկայի մոտ խնդիրներ կան, և խնդրել էր ոստիկան ուղարկել:

Ահազանգով մեկնած ոստիկանները պարզել են, որ Շիրվանզադեի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է ծագել Լեռնանցք գյուղի բնակիչ երկու եղբայրների և 26-ամյա մի երիտասարդի միջև, որի ընթացքում երիտասարդը ձեռքերով, ոտքերով և կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել եղբայրների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:

Երիտասարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Տարոնի բաժին:
Ժամը 09.30-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղոդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքերով Շիրվանզադեի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկից բուժօգնության են տեղափոխվել Լեռնանցք գյուղի բնակիչ եղբայրները:

Հանցագործության գործիք դանակը վերցվել է:

26-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին և ձերբակալվել:

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: