Դալմայի այգու տարածքում 16-17-րդ դարի գինու հնձան են քանդում. ահազանգ
Բնապահպան Մարի Չաքրյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է, որ Դալմայի այգու տարածքում քանդում են 16-17-րդ դարերի գինու հնձան:
«Հենց նոր ահազանգ ստացա Դալմայի այգեգործներից, որ այս հնձանը քանդվում է:
«Այդպես է կարգադրված» պատասխանել են այգեգործներին: Ուղղակի հիշեցնեմ, որ 16-17-րդ դարերի էր»,-գրել է նա: