Եկեղեցին քшնդելուն արձագանքելը կnնֆլիկտ է առաջացնում, բայց եկեղեցին քшնդելը կnնֆլիկտածի՞ն չէ. Քոչարյան
Երբ քո մշակութային ժառանգության հետ այդպես են վարվում, ու դու որևէ կերպ չես արձագանքում այդ վանդալիզմին, սա նշանակում է, որ դու ծառայում ես այլ երկրի շահերին: Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից եկեղեցիների քանդմանը:
«Ադրբեջանի գործողությունները կապված են այն հանգամանքի հետ, որ իրենք հաստատ գիտեն, որ այս իշխանությունները չեն արձագանքելու: Եկեղեցին քանդելուն արձագանքելը կոնֆլիկտ է առաջացնում, բայց եկեղեցին քանդելը կոնֆլիկտածի՞ն չէ, եթե խաղաղությունը մի կողմին է պետք, ապա դա խաղաղություն չէ, հարատև չէ, իրենք այս թեզով արմատից քանդում են խաղաղության հետ կապված իրենց թեզերը, միակողմանի խաղաղություն չի լինում
Ինձ չզարմացրեց իշխանությունների արձագանքը Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից եկեղեցիների քանդմանը։ Եվ Բաքվի գործողությունները կապված են հենց այն վստահության հետ, որ Հայաստանի իշխանությունների կողմից արձագանք չի լինի։ Իսկ դա նշանակում է, որ միջազգային հանրությունը ևս չի արձագանքի։ Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ՝ եկեղեցիների քանդումը բախում հրահրող երևույթ չէ, այլ դրա նկատմամբ արձագանքն է այդպիսին։ Վանդալիզմին արձագանքի բացակայությունը նշանակում է, որ դու ծառայում ես այլ երկրների շահերին, որոնք մասնակիորեն համընկնում են քո անձնական շահերի հետ»,-նշել է նա:


