չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ցուրտ ճակատը մոտենում է․ երեկոյան սպասվում է ձյուն և ջերմաստիճանի անկում 10-12 նիշով

Ցուրտ ճակատը մոտենում է․ երեկոյան սպասվում է ձյուն և ջերմաստիճանի անկում 10-12 նիշով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ այսօր երեկոյան ժամերին և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։

Մասնավորապես` ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում կնվազի 10-12 աստիճանով։

  • Կիսվել: