կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալիևն ուզում է էթնիկ զտումներ անել, բայց Հայաստանը պայքարող երկիր է․ Լինդսի Սնելի անդրադարձը

Ալիևն ուզում է էթնիկ զտումներ անել, բայց Հայաստանը պայքարող երկիր է․ Լինդսի Սնելի անդրադարձը

Կովկասյան, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հակամարտություններն ու ճգնաժամերը լուսաբանող ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Սոթքի ուղղությամբ ադրբեջանական հարձակումներին ու դրանից չընկճվող հայ բնակիչների ամուր կամքին: Մասնավորապես գրել է.

«Ալիևն ուզում է էթնիկ զտումներ անել, բայց Հայաստանը պայքարող երկիր է, գոյատևման խնդիր է: Սոթքը ադրբեջանական սեպտեմբերյան հարձակումներից ամենաշատ տուժած շրջաններից էր։ Չնայած Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական խախտումներին, բնակիչները պատմել են, որ նրանք երբեք չեն հեռանա»:

Լրագրողը հրապարակել է նրանց կենսակերպի մասին պատմող տեսանյութ:

  • Կիսվել: