Բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերման համար «Իմ քայլը» հիմնադրամը տրամադրել է 100 մլն դրամ
Բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման համար «Իմ քայլը» հիմնադրամը տրամադրել է 100 մլն․ դրամ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
Հիշեցնենք, որ, ինչպես արդեն հաղորդել էինք, ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը։


