երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Բժիշկներին հաջողվել է կայունացնել Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը

Բժիշկներին հաջողվել է կայունացնել Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն այս օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեր համաքաղաքացիներից, որոնք հետաքրքրվում և մտահոգ են տիկին Ռիտա Սարգսյանի առողջական վիճակով: Գրասենյակը շնորհակալություն է հայտնում նրանց բոլորին և տեղեկացնում, որ կորոնավիրուսի պատճառով վատթարացած տիկին Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել, փառք Աստծո, սակայն վիճակը դեռևս մտահոգիչ է: Այս մասին հայտնում են Սերժ Սարգսյանի գրասենյակից։

  • Կիսվել: