Բժիշկներից կազմված մեր բրիգադը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է ԼՂ-ից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 հայրենակիցներին դիմավորելու. Ավանեսյան
Բժիշկներից կազմված մեր բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 հայրենակիցներին դիմավորելու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության:
Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է»,-գրել է նա։


