Բրյուսովի անվան համալսարանի բակում տեղադրվեց Արցախի դրոշը, ապա՝ կարմիր ծուխ բաց թողեցին. կան բերման ենթարկվածներ
Ընդդիմադիր երիտասարդները շարունակում են դրոշներով իրազեկման ակցիան երևանյան բուհերում։ Քիչ առաջ ակտիվիստները մտան Բրյուսովի անվան պետական համալսարան և «Ուսանո՛ղ զաթնի՛ր» կոչերով հորդորեցին ուսանողներին միանալ իրենց պայքարին։
Երիտասարդները հայտարարեցին, որ Արցախի դրոշը տեղադրում են համալսարանի բակում՝ ի նշան նրա, որ հայ երիտասարդը համաձայն չէ Արցախը Ադրբեջանին հանձնելու դիրքորոշմանը։ Համալսարանի բակում Արցախի դրոշը տեղադրելուց հետո նրանք կարմիր ծուխ բաց թողեցին։
Ավելի ուշ երիտասարդներից որոշները նստեցին Թումանյան փողոցի վրա` ճանապարհը փակելով։ Ոստիկանները, սակայն, սկսեցին բերման ենթարկել նրանց` փորձելով ճանապարհը բացել։