ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բրիթնի Սփիրսին չի հաջողվում հրատարակել իր գիրքը՝ թղթի պակասի պատճառով

Բրիթնի Սփիրսին չի հաջողվում հրատարակել իր գիրքը՝ թղթի պակասի պատճառով

Հանրահայտ երգչուհի Բրիթնի Սփիրսը երկար ժամանակ է, ինչ աշխատում էր իր կյանքի հուշագրությունների վրա։ Գիրքը պետք է թողարկվեր 2023 թվականի հունվարին «Simon & Schuster» հրատարակության կողմից, սակայն թղթի պակասի պատճառով Սփիրսը և նրա թիմը ստիպված են եղել անորոշ ժամանակով հետաձգել թողարկման ամսաթիվը։

Երգչուհին հուշագրությունները հրատարակելու վերաբերյալ պայմանագիրը կնքել է դեռ այս տարվա փետրվարին։ Երգչուհին ծրագրում էր պատմել իր ստեղծագործական գործունեության, ինչպես նաեւ իր նկատմամբ խնամակալության շրջանում ընտանիքի հետ ունեցած կոնֆլիկտների մասին։

Թղթի պակասի երկու հիմնական պատճառ կա։ Առաջինը, թերևս, այն է, որ համաճարակի ժամանակ մարդիկ սկսել են ավելի շատ տպագիր հրատարակություններ պատվիրել, ինչը հանգեցրել է թղթի սպառման աճի, բացի այդ՝ ցելյուլոզի եւ թղթի գործարանների աշխատակիցները սկսել են զանգվածաբար թողնել իրենց աշխատանքը։

 

  • Կիսվել: