շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բոլոր փողոցները պարբերաբար եւ մշտապես շրջափակվելու են. Նաիրա Զոհրաբյան

Բոլոր փողոցները պարբերաբար եւ մշտապես շրջափակվելու են. Նաիրա Զոհրաբյան

Հայաստանի, Երեւանի բոլոր փողոցները պարբերաբար եւ մշտապես շրջափակվելու են: Այս մասին այսօր Դեմիրճյան փողոցում ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այս իրավիճակին հանգուցալուծում չկա այնքան ժամանակ, մինչեւ Նիկոլ Փաշինյանը չհասկանա, որ ինքն ուղղակի պատասխանատուն է ցանկացած վատթարագույն զարգացման համար:

Այսօր նախագահը հայտնվեց դիտորդից ավելի վատ կարգավիճակ ունեցող անձի վիճակում, ով չկարողացավ իր մեջ գտնել քաղաքական պատասխանատվություն եւ տղամարդկություն եւ չդառնալ Նիկոլի կամակատարը: Նա այս պահից դավաճանության համասեփականատեր է: Այս պահից Արմեն Սարգսյանի ձեռքերը թաթախված են 5 հազար զինվորների արյան մեջ՛՛:

Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կոչ արեց ներկաներին փակել ԱԺ մուտքերը, որպեսզի պատգամավորները չկարողանան մտնել կամ դուրս գալ շենքից: Նրա խոսքից հետո հավաքվածները շարժվեցին դեպի ԱԺ մուտքերը: Ոստիկանները չկարողացան կասեցնել նրանց:

 

  • Կիսվել: