հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
 Բնակարանային գողության փորձի կասկածանքով բերման ենթարկվածները ձերբակալվել են (տեսանյութ)

Բնակարանային գողության փորձի կասկածանքով բերման ենթարկվածները ձերբակալվել են (տեսանյութ)

Փետրվարի 25-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում ստացվեց, որ օրեր առաջ անհայտ անձինք փորձել են բացել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակարաններից մեկի դուռը, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` գործն ավարտին հասցնել չեն կարողացել ու հեռացել են:

Ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումը ստանալուն պես հետաքննություն իրականացնող մարմինը համապատասխան միջոցառումներ ձեռնարկեց: Որոնողական աշխատանքներին միացան ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողներն ու քննչական մարմինները, եւ հաղորդումից օրեր անց հանցագործությունը բացահայտվեց:

Մարտի 1-ին իրավապահները պարզեցին, որ գողության փորձը հնարավոր է կատարած լինեն Միկրոշրջան թաղամասում բնակվող 32 եւ 39-ամյա երկու տղամարդ:

Նույն օրը նրանք հայտնաբերվեցին եւ բերման ենթարկվեցին ոստիկանության Հրազդանի բաժին:

Կասկածյալները ձերբակալվել են:

Հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: