չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
ԲՀԿ-ն ուսման վարձերի հարցը կբարձրաձայնի ԱԺ ամբիոնից. Ծառուկյան

ԲՀԿ-ն ուսման վարձերի հարցը կբարձրաձայնի ԱԺ ամբիոնից. Ծառուկյան

Այսօր ուսանողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ գույքահարկի բարձրացման հարցին և ասաց, որ եթե գույքահարկը բարձրացնում են 10 անգամ, աշխատավարձն էլ պիտի բարձրացնեն հինգ անգամ:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Աշխարհում որտե՞ղ է գույքահարկը ավելանում, ոչ մի տեղ: Եթե մարդը նույն թոշակն է ստանում, դու գույքահարկը բարձրացրիր 10 անգամ, հիմա չէ, 2021 թվականի հունվարին, բայց որտեղի՞ց վճարի: Պետք է աշխատավարձը բարձրանա հինգ անգամ, նոր գույքահարկը տասն անգամ ավելանա, դա հասարակ տրամաբանություն է՛՛:

Ծառուկյանն անդրադարձավ նաև ուսանողների կողմից հնչած մտահոգությանը՝ կապված ուսման վարձերի բարձրացման հետ: Այս առնչությամբ նա ասաց, որ իրենց կուսակցությունն այդս հարցը սեպտեմբերին կբարձրաձայնի ԱԺ ամբիոնից: 

՛՛Մարդիկ վեց ամիս չեն աշխատել, ո՞նց կարելի է նման բան անել, ո՞վ է այդ որոշումը կայացրել, ինքն այդ իրավիճակին տիրապետո՞ւմ է, որ մարդիկ չեն կարողանում գոյատեւել, մի բան էլ բարձրացնում են վարձը՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: