կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ԲՀԿ-ականները ցուցարարների հետ ԿԳՄՍՆ շենքի մոտ են

ԲՀԿ-ականները ցուցարարների հետ ԿԳՄՍՆ շենքի մոտ են

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները գնացել են ԿԳՍՄ նախարարություն:

Հիշեցնենք, որ այդտեղ արդեն մի քանի օր է՝ ՀՅԴ ՀԵՄ անդամները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով ԼԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Ավելի վաղ ՀՅԴ-ն դիմել էր ԲՀԿ-ին եւ «Լուսավոր Հայաստանին»՝ առաջարկելով միանալ իրենց պայքարին ։

«Մենք պատասխանատու քաղաքական ուժ ենք եւ, կարդալով դիմումը, հարկ համարեցինք գալ եւ մեր աչքերով տեսնել, թե ինչ է կատարվում»,- լրագրողներին հետ զրույցում ասաց Արման Աբովյանը։

Նա նշեց նաեւ, որ դեռ չունեն վերջնական դիրքորոշում: Քննարկումներից եւ նախարարի հետ ակնկալվող հանդիպումից հետո նրանք կհայտնեն իրենց դիրքորոշումը:

 

  • Կիսվել: