Բեյրութում կորոնավիրուսից մահացել է 3-րդ լիբանանահայը. «Գանձասար»
Բեյրութի կառավարական հիվանդանոցում մահացել է լիբանանահայ Արտավազդ Պողոսյանը, որի մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել, գրում է «Գանձասար»-ը՝ հղում անելով Լիբանանի կորոնավիրուսի դեմ պայքարի ճգնաժամային կենտրոնին:
Կենտրոնից ցավակցություն են հայտնել հայազգի տղամարդու մահվան կապակցությամբ: Նշվում է, որ մահն արձանագրվել է ապրիլի 14-ին: Աղբյուրի տվյալներով՝ Արտավազդ Պողոսյանը Լիբանանում կորոնավիրուսից մահացած երրորդ հայն է:


