կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բեռնատար ավտոմեքենան արգելափակվել էր ցեխակույի մեջ

Բեռնատար ավտոմեքենան արգելափակվել էր ցեխակույի մեջ

Հունիսի 16-ին, ժամը 08:47-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ջերմուկի սար» տանող ճանապարհին՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Հ․)

Ջերմուկի քաղաքից «Ջերմուկի սար» տանող գրունտային ճանապարհի մոտ 20-րդ կմ-ին արգելափակվել է ցեխակույտի մեջ։

Փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ բեռնատարը դուրս են բերել արգելափակումից։

  • Կիսվել: