Բավրայի անցակետից մեկուսացված ուկրաինացի երկու վարորդների մոտ վիրուսային հիվանդություն չի հայտնաբերվել. Շիրակի մարզպետ
Երեկ Բավրայի անցակետից մեկուսացված ուկրաինացի երկու վարորդների մոտ վիրուսային հիվանդություն չի հայտնաբերվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շիրակի մազրպետը հայտնել էր, որ բեռնատարի երկու օտարերկրացի վարորդի մոտ Բավրայի անցակետը հատելիս գրանցվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում, սակայն ընթացակարգերի համաձայն՝ նրանց մեկուսացրել են, իրականացվել է նմուշառում, վաղը կստանան պատասխանները։


