կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Բավրա գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է անասնակեր

Բավրա գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է անասնակեր

Օգոստոսի 29-ին, ժամը 00։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բավրա գյուղի վերջնամասում այրվում է կուտակած անասնակեր:

Ինչպես հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բավրա գյուղի 9-րդ փողոցի անասնագոմերից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժ.03:30-ին։

  • Կիսվել: