հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Բաթումի-Ախալցխայի կենտրոնական ավտոմայրուղու վրա երթևեկությունն արգելված է

Բաթումի-Ախալցխայի կենտրոնական ավտոմայրուղու վրա երթևեկությունն արգելված է

Բաթումի-Ախալցխայի կենտրոնական ավտոմայրուղու Քեդայի հատվածում երթևեկությունը միակողմանի է: Այս մասին գրել է 1TV.ge-ն։ 

Քեդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի փոխանցմամբ, Զվարե գյուղի մոտ ճանապարհի երթևեկելի մասում հողակույտի սողանքի հետևանքով երթևեկությունը դադարեցված էր կես ժամվա ընթացքում:

Տեղում մոբիլիզացված է տեխնիկա և ակտիվորեն ընթանում են մաքրման աշխատանքներ:

  • Կիսվել: