հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Բաշինջաղյան փողոցի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

Բաշինջաղյան փողոցի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

Երեւանի Բաշինջաղյան փողոցի թիվ 194 շենքի սեպտեմբերի 8-ին, ժամը 15:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին։

ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակում հայտնաբերել Սարգիս Հ․-ի (ծնված 1950 թ․) դին։

 

 

  • Կիսվել: