Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն նորերով․ ՃՈ
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2020թ. սեպտեմբերի 9-ին Երևան քաղաքի Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով և միաժամանակ կտեղակայվեն նաև հետիոտնային լուսացույցները, որոնք նախկինում բացակայում էին: Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից։


