չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Բարեկարգվում է Ախալքալաք-Կարծախ ճանապարհը

Բարեկարգվում է Ախալքալաք-Կարծախ ճանապարհը

Հունիսի 6-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Վաչիան գյուղի ճանապարհից սկսվեց միջպետական նշանակության Ախալքալաք-Կարծախ ճանապարհի բարեկարգման աշխատանքները, գրում է akhaltskha.net-ը:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտն է հայտարարել էլեկտրոնային մրցույթը, որը շահել է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը 2 126 282 լարի առաջարկած արժեքով:

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը նշում է, որ չնայած ճանապարհի բարեկարգման աշխատանքների պատասխանատուն քաղաքապետարանը չէ, սակայն յուրաքանչյուր աշխատանք, որ տարվում է մունիցիպալիտետում մշտապես քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է։

Նշենք որ այս ճանապարհով բեռնատարները դեպի Թուրքիա են գնում եւ ճանապարհի վիճակը՝ մասնավորապես Վաչիան գյուղի հատվածում դժվարանցանելի էր դարձել։ Իսկ դեպի Թուրքիա գնացող բեռնատարների հոսքն ավելացել է, քանի որ փակ է Վալեի սահմանային անցակետը։ Բարեկարգման աշխատանքների վերջնաժամկետը պայմանագրով սահմանված է 2022 թվականի օգոստոսի 30-ը։

  • Կիսվել: